ԲՀԿ-ն ՀԱԿ-ի կարիքը չունի. «Ա1+»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի հավատում, որ եռյակը կպահպանվի: Նրա համոզմամբ` այսօր Հայաստանում ընդդիմության տեղը թափուր է, և հնարավոր թեկնածուն ԲՀԿ-ն է: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Նավասարդյանի կանխատեսմամբ՝ ԲՀԿ-ն ապագայում ՀԱԿ-ի կարիքը չի ունենա. «ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանն է և ինչպես ինքն է ասել, տարիները իրեն ավելի երիտասարդ չեն դարձնում: ՀԱԿ-ին ռեսուրս է պետք, որը կարողանա նրան բարձրացնել ու լուրջ ընդդիմություն դարձնել, բայց այսօր այդ գործոնները չկան: ԲՀԿ-ն հանգիստ ընդդիմություն է լինելու և ՀԱԿ-ի համագործակցության անհրաժեշտությունը դժվար ունենա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: