Բաժիններ՝

Շիրակի դատախազը՝ Ավետիսյանների հարազատներին. «Եթե մենք այդ գործի երեսը չենք տեսել, ձեր հարցերին ի՞նչ պատասխան պետք է տանք»

Ինչպես տեղեկացրել ենք՝ սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր Շիրակի մարզի դատախազության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որից հետո նրանց հրավիրել են ներս: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հարազատներին հորդորեց դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ օրենքով սահմանված ծավալով տեղեկությունները նրանց կտրամադրվեն:

Նրա խոսքով՝ իրենք դատավարական ղեկավարում չեն իրականացնում այս գործի նկատմամբ, հետևաբար, ըստ նրա, հարազատների հարցերը տեղին չեն. «Դուք ասում եք մի բան, որի երեսը մենք չենք տեսել: Այսինքն՝ եթե մենք այդ գործի երեսը չենք տեսել, նույնիսկ տեղյակ չենք՝ այդ գործը նախաքննության ինչ փուլում է գտնվում, ձեր հարցերին ի՞նչ պատասխան պետք է տանք»: Ավետիսյանների հարազատներն էլ պահանջեցին, որ պարզաբանումներ տա անձը, ով իրավասու է:

«Իսկ ինչո՞ւ հանձնեցին ռուսներին, քաղաքացիական հագուստով բռնել են, ի՞նչ իրավունք ունեն հանձնել ռուսներին»,- Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեց ներկաներից մեկը: «Ըստ իմ ունեցած տվյալների՝ որևէ մեկը ռուսին Պերմյակով չի հանձնել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը, ինչին ի պատասխան ներկայներից մեկը նշեց. «Հայերը վերցրել են՝ հանձնել են»: «Դա ձեր և որոշ լրատվամիջոցների կարծիքն է: Իմ ունեցած տվյալներով՝ որպես մարզի դատախազի, տվյալ անձին բռնել են Ռուսաստանի համապատասխան ստորաբաժանումները» ,- պատասխանեց Շիրակի մարզի դատախազը:

Ներկաներից մեկն էլ նշեց, որ հանցագործությունը կատարվել է Գյումրիում և հետաքրքրվեց, թե ինչու են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին պահում ռուսական ռազմաբազայում: Ի պատասխան դատախազն ասաց, թե իրավական ընթացակարգերը հենց դրա համար են, գլխավոր դատախազը դիմել է ռուսական կողմին՝ սպանության գործը հայկական կողմին փոխանցելու միջնորդությամբ. «Հլը տեսնենք՝ ինչ է դուրս գալիս»: Հարազատներն ասացին, որ կսպասեն դատախազության շենքում, մինչև դատախազը գա և պարզաբանումներ տա. «Ձեր ասածը ոչ ռեալ բան է, այսինքն՝ անիրական բան եք ասում, սպասեք, խնդրեմ»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Ասլանյանն առաջարկեց դիմում գրել գլխավոր դատախազին՝ նշելով, որ կփոխանցի նրանց մտահոգությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս