Բաժիններ՝

Պուտինը սկսել է ՆԱՏՕ-ն պառակտելու գործընթացը. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի չմասնակցելն ու Գերմանիայի «ռազմավարական համբերությունը» կարող են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հիմք տան կարծելու, որ նա հաջողության է հասնում ՆԱՏՕ-ի պառակտման հարցում:

Այն ժամանակ, երբ Գերմանիան ու Ֆրանսիան մասնակցել են Մինսկյան գագաթաժողովին, Մեծ Բրիտանիան նախընտրել է մնալ միայն դրա ընթացքի մասին իրազեկ լինելու դիրքում: Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հետագայում հայտարարեց, որ մինսկյան գործարքը սարսափելի էր.

«Այն թողնում է բազում ճեղքեր, որոնք էլ Ռուսաստանին հնարավորություն են տալիս տանկերն անցկացնել ուկրաինական բաց սահմանով: Գործարքն այնքան անհաջող էր, որ ներկայումս մենք մեր մի կողմ քաշված լինելը համարում ենք առավելություն»:

Պարբերականն ընդգծում է, որ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն Ուկրաինայի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հանձնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ՄԱԿ ԱԽ-ի միակ անդամը, որն ունակ է իրերը կոչել իրենց անուններով ու հանդես գալիս կողմերից մեկի աջակցության օգտին, մնաց Մեծ Բրիտանիան (Գերմանիան չի հանդիսանում ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ – 168.am):

Սակայն Մեծ Բրիտանիան որոշեց չհավակնել ակտիվ դերակատարության, ինչից հետո Մերկելը հասկացնել տվեց, որ Պուտինի անհամաչափ պատերազմի հանդեպ Գերմանիայի «ռազմավարական համբերությունը» կարող է շարունակվել տասնամյակներ:

Արդյունքում, Պուտինը վերջին երկու շաբաթվա ընթացքում խոշոր պլանով տեսավ Արևմուտքի պառակտվածությունը: Դա ամրապնդում է Պուտինի այն համոզմունքը, որ նա հաջողությունների է հասնում ՆԱՏՕ-ն պառակտելու հարցում, և ռուսական այն գաղափարը, որ Եվրոպա պետք է վերադառնա անվտանգության հետխորհրդային կարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս