Ներգաղթյալների կատարած դրամական փոխանցումների ծավալը նվազել է 11 տոկոսով. Ռոմոդանովսկի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանող օտարազգիների թիվը կրճատվել է 8 տոկոսով: Նրանք նաև սկսել են ավելի քիչ գումարներ փոխանցել հայրենիք: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի բանկի տվյալներով՝ ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով 2014 թվականի երկրորդ կեսին 11 տոկոսով պակասել է ներգաղթյալների իրականացրած դրամական փոխանցումների ծավալը՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատավածի հետ.

«Եվ այնուամենայնիվ, աշխատելու նպատակով մեզ մոտ եկող օտար քաղաքացիների թիվը գործնականում չի կրճատվել: Մենք ժամանակավոր անկում նկատեցինք տարեսկզբին, ինչը հավանաբար կապված էր տոների հետ: Ներկայումս Դաշանային միգրացիոն ծառայության տեղեկատվական համակարգը ֆիքսում է այլ պատկեր. մուտքը նվազել է ընդամենը 8 տոկոսով:

1/3-ով ավելացվել է օրինական ճանապարհով աշխատողների թիվը և 11 տոկոսով կրճատվել է նրանց թիվը, ովքեր ժամանակին չեն դիմել Դաշնային միգրացիոն ծառայությանը»: Ռոմոդանովսկին մանրամասնել է, որ իր ներկայացրած թվերում հաշվի առնված չեն Ուկրաինայի քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս