Ծառուկյանի տարածքները հսկող ոստիկանները աշխատանքից ազատվել են. Armlur.am
Armlur.am-ի տեղեկություններով, դեռ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն անձնական թիկնազորի մասին է, այլ հարյուրից ավելի զինյալների, որոնք ի դեպ օրինական զենք կրողներ էին: Խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները: Դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ:
Armlur.am-ը փորձել է ոստիկանությունից ճշտել տեղեկությունը, որտեղից մեզ պատասխանել են, որ ոստիկանության ՊՊԳՎ-ում մշտապես ստուգումներ են անցկացվում, որոնց նպատակն է բացահայտել ժամանակի ընթացքում վարչությունում աշխատանքի ընդունված ոչ պրոֆեսիոնալ կադրերին և նրանց ազատել աշխատանքից: