Գագիկ Ծառուկյանը հերթով հանդիպում է Եռյակի ներկայացուցիչներին
ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է եկել հանդիպման վայրից, նրա մեքնենան հեռացել է տարածքից: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեռ այնտեղ են:
ԲՀԿ-ն տարածել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է.
«Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:
Քիչ առաջ սկսվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ»:
Ըստ ԲՀԿ հաղորդագրության՝ այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները:
Այս ընթացքում ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված լրագրողների հարցերին «Բարգավաճ Հայաստանի» կամ Եռյակի ներկայացուցիչները խուսափում են պատասխանել: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հաղորդագրությունների միջոցով կծանուցեն հանդիպումների մասին։