Բաժիններ՝

Մարտական հենակետում մահացած Տիգրանը Վանաձորից էր, տան ավագ որդին. news.am

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 10-ի երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 24-ամյա Տիգրան Սիմոնյանն ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ անմիջապես ծառայության մեկնել Արցախ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրանի հարեւանները պատմեցին, որ զինծառայողը մոր հետ վերջին անգամ խոսել է երկու օր առաջ:

«Կրթված, խելացի, շնորհալի երիտասարդ էր: Ամեն կողմից գովելի ընտանիք է, մայրը բուժքույր է, եղբայրն էլ այժմ ծառայության մեջ է: Դեպքից երկու օր առաջ մոր հետ երկու անգամ ընդհատումով խոսել է եւ հետո էլ էս դեպքը պատահեց»,- ասաց հարեւաններից մեկը՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս