Իրեն ու որդուն հրկիզած կինը գիշերը մահացել է

Նոր Նորքում փետրվարի 9-ին հրդեհի պատճառով այրվածքներ ստացած կինը մահացել է: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկութան և այրվածքների» կենտրոնից, մահը վրա է հասել այսօր՝ 03:15-ին: Ավելի վաղ կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ կնոջ մարմնի 70 տոկոսն այրված է եղել, նա «սարսափելի խորը» վերքեր է ունեցել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թ. ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել. ըստ կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ «քննությամբ պարզվել է, որ Ա. Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։

Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից»։

Տեսանյութեր

Լրահոս