Բաժիններ՝

Իրաքում ու Սիրիայում մարտնչում է առնվազն 90 երկրի քաղաքացի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ու ահաբեկչական այլ կազմակերպությունների շարքերում պատերազմում է 20.000 օտարազգի, այդ թվում նաև արևմտյան երկրների 3400 ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը: Վերջինիս տվյալներով՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա ներթափանցելու փորձ է կատարել ԱՄՆ-ի 150 քաաղաքացի:

Ընդ որում՝ նրանց մի մասը կալանավորվել է հակամարտության գոտու ճանապարհին, իսկ մյուս մասը զոհվել է մարտերում: Միևնույն ժամանակ մի շարք ամերիկացիներ ցայժմ մարտնչում են իսլամականների կողմից: Ընդհանուր առմամբ՝ Իրաքում ու Սիրիայում մարտնչում է առնվազն 90 երկրի քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս