Բաժիններ՝

Որ սննդատեսակներն են ամենից շատ թանկացել Հայաստանում. ԱՎԾ-ն հրապարակել է հունվարի ցուցանիշները

2015 թվականի հունվարին՝ 2014 թվականի հունվարի նկատմամբ, Հայաստանում սպառողական գներն աճել են 4,3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում՝ սպառման ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 4,7%, իսկ պարենային ապրանքների (սննդամթերքի) գնաճը՝ 5,3%։

Սննդամթերքի խմբում ամենից շատ՝ 13,2%-ով թանկացել է կաթնամթերքը։

Սուրճը, թեյը, կակաոն թանկացել են 12,8%-ով, միրգը՝ 12,4%-ով, շաքարավարը՝ 10,8%-ով, հացամթերքը՝ 10,4%-ով։

Ոգելից խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 4,7%-ով։

Գնանկում արձանագրվել է միայն բանջարեղենի և կարտոֆիլ ենթախմբում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանջարեղենն ու կարտոֆիլը այս տարվա հունվարին 13.2%-ով ավելի էժան են, քան 2014-ի հունվարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս