Բաժիններ՝

Ռուսաստանը երկու անգամ խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Մերկել

Ուկրաինական Censor պորտալի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը երկու անգամ խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Մերկելը մանրամասնել է, որ նկատի ունի Ղրիմի բռնակցումն ու Դոնբասի զինյալներին աջակցելը: Մերկելի խոսքերով՝ ներկայումս հետընթաց է նկատվում Ուկրաինայում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններում: Մերկելն ընդգծել է, որ չի տեսնում Դոնբասի հակամարտության ռազմական կարգավորում:

Օբաման իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները: Օբաման հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է ուղարկել տանկեր ու հրետանի՝ փոխանակ ծանր սպառազինությունը հետ քաշի Ուկրաինայի արևելքից:

Օբամայի խոսքերով՝ Ռուսաստանի ագրեսիան միայն ուժեղացնում է միջազգային համախմբվածությունը: Նա ըանդգծել է, որ Ռուսաստանը չի կարող «ատրճանակի փողի ներքո» վերաձևակերպել սահմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս