Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ուկրաինացի դեսպանի քննադատությանը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով Բաքվում Ուկրաինայի դեսպանի արած հայտարարությունը, ով ԵԽԽՎ-ում Ուկրաինայի դեմ քվեարկելու համար քննադատել էր Ադրբեջանին.

«Ադրբեջանն անթույլատրելի է համարում պետական սահմանները բռնի փոփոխելու փորձերը: 2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանն աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնող բանաձևին:

ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ունենալով Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահողի կարգավիճակ, դատապարտել է երկակի ստանդարտները և կազմակերպության անդամ երկրների հանդեպ ընտրովի վերաբերմունքը»:

Տեսանյութեր

Լրահոս