Իգոր Մուրադյան. «Եթե ես գնում եմ՝ այնտեղ պարտադիր պետք է հակառուսական ակցիա լիներ»

Ավոտերթով Արցախ գնացած 140 մարդիկ, բնականաբար, այնտեղ հեղափոխություն չէին անի: Անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպին՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը. «Ես նույնիսկ չեմ էլ կարծում, թե այնտեղ որևէ էական սոցիալական ակցիա կլիներ»: Իգոր Մուրադյանի խոսքով՝ Ղարաբաղը իր առջև դրված խնդիր ունի, որի մասին նրա ղեկավարությունը շատ թույլ պատկերացում ունի. «Նրան նույնիսկ այստեղից՝ Երևանից չեն ասում, թե ինչն է իրենց առջև դրված խնդիրը: Նրանք գլխի ըկնում և շատ են զգուշանում այդ խաղից: Բայց նրանք միայն գլխի են ընկնում: Դա ռուսական զորքերի՝ Ղարաբաղ մտցնելն է: Ահա նպատակը: Ահա դրված նպատակը, ահա թե ինչում է բանը: Եվ մենք այդ նպատակին հասնելու կես ճանապարհին ենք: Եվ այդ տարածքը պետք է ազատ լինի ցանկացած ոչ ստանդարտ, ոչ ռեժիմային գործողույթյուններից: Ամեն ինչ պետք է զարգանա պլանի համաձայն, ոչ մի անսպասելի բան չպիտի լինի»:

«Եթե ես գնում եմ, այնտեղ պարտադիր պետք է հակառուսական ակցիա լիներ: Հենց սրանից էլ վախեցել են տեղի իշխանությունները»,- ասաց Իգոր Մուրադյանը՝ նշելով, որ կատարվածը շատ նման է ներկայացման, որի հանդիսատեսը ռուսներն են:

«Ցույց տալ ռուսներին, որ իրենք հավատարիմ են Ռուսաստանին: Այս ամենը պարզապես զզվելի է»,- ասաց Իգոր Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս