Վրաստանն օրինակելի երկիր է տարածաշրջանի համար. Վերշբոու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն երեկ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի կողմից Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի խնդիրների կարգավորումը գնալով դառնում է ավելի բարդ` կապված Ռուսաստանի գործողությունների հետ.

«Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի խնդիրները, որոնք գնալով ավելի են բարդանում (Սուխումի ու Ցխինվալի հետ Մոսկվայի ստորագրած) ապօրինի համաձայնագրերի պատճառով, որոնց արդեն իսկ դատապարտել է ՆԱՏՕ-ն»:

Վերշբոուն ընդգծել է, որ Վրաստանն օրինակելի երկիր է տարածաշրջանի համար որպես անվտանգության արտահանող երկիր, և որպես երկիր, որն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ:

Տեսանյութեր

Լրահոս