Ալեքսանդր Վերշբոուն այս շաբաթ կժամանի Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Վրաստան կժամանի հունվարի 29-30-ին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

Նրա խոսքերով՝ այցի հիմնական նպատակը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի գործարկման հարցում դիտարկում իրականացնելն է: Վրացական այցի շրջանակներում Վերշբոուն հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու ու կառավարության անդամների հետ:

Կերեսելիձեն հավելել է, որ Վերշբոուն զննելու է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի կառուցման տեղը, որի ստեղծումը նախատեսված է էական այդ փաթեթով: Փաթեթը հաստատվել է նախորդ տարվա սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս