Բողոքի ակցիա Գյումրիում. փողոց են դուրս եկել առևտրականները (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Բողոքի նոր ալիք Գյումրիում: Հունվարի 26-ին փողոց են դուրս եկել և Շահումյան փողոցը փակելու փորձ կատարել տարածքի առևտրականներն ու պահանջել շրջանառության հարկի մասին նոր օրենքի վերանայում: Գյումրեցիները բողոքել և պահանջել են հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությունը:
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չկանգնել մեքենաների դիմաց և չխոչընդոտել երթևեկությանը: Առևտրականները զայրացել և ուղղվել են դեպի Գյումրու քաղաքապետարան: Այստեղ էլ պահանջել են հանդիպում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Առևտրականներին մոտեցել են փոխքաղաքապետներն ու տեղեկացրել, որ նրանք իրենց բողոքը պետք է ներկայացնեն իրավասու կառույցներին: