Բաժիններ՝

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ով մանրամասնել է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է բելառուսական կողմը:

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կտրուկ սրումը, ռուս-բելառուսական ինտեգրացիոն համագործակցությունը՝ ներառյալ տարբեր մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը:

Բելառուսի նախագահի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Լուկաշենկոյի ու Պուտինի հանդիպումը՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների: Պլանավորված է նաև երկու երկրնհերի վարչապետների հանդիպում:

Որոշում է ընդունվել Դաշնակցային պետության Բարձրագույն պետխորհրդի նիստն անցկացնել մարտի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս