Ուկրաինայում մի քանի ժամ հարցաքննել են Ռինատ Ախմետովին. աղբյուր
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազության քննիչները հարցաքննել են դոնեցկցի միլիարդատեր Ռինատ Ախմետովին: Դա իրականացվել է Ուկրաինայում ահաբեկչություն ֆինանսավորելու մասին քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները:
Հարցաքննությունն անցկացվել է երեկ և տևել է մի քանի ժամ: Ընդգծվում է, որ Ախմետովը տվյալ գործով անցնում է որպես վկա: Հարցաքննելու համար հիմք է ծառայել մի տեսաձայնագրություն, որում անջատողականներն ապօրինի զինված միավորումների հովանավորման համատեքստում հիշատակում են նրա անունը: