Բաժիններ՝

Ավարտվել է Ճապոնիայի կառավարությանը «Իսլամական պետության» ներկայացրած վերջնագրի ժամկետը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավարտվել է Ճապոնիայի կառավարությանը «Իսլամական պետության» ներկայացրած վերջնագրի ժամկետը: Դրա հետ կապված՝ «Իսլամական պետությունը» խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ հայտարարությամբ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ճապոնիան դիվանագիտական տարբեր խողովակներով բանակցություններ է վարում իր քաղաքացիներին ազատելու համար, որոնց գերեվարել են «Իսլամական պետության» զինյալները:

Ճապոնիայի իշխանություններն այդ հարցում դիմել էին նաև Թուրքիային: Ճապոնիան դրա հետ մեկտեղ հրաժարվել է վճարել «Իսլամական պետության» պահանջած 200 միլիոն դոլարի փրկագինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս