2014 թվականին նվազել է ադրբեջանական նավթի արտահանման ծավալը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2014 թվականին արտահանել է 33.040.963 տոննա նավթ, ինչը 3.6 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին: Այս մասին են վկայել Պետական մաքսային կոմիտեի ներկայացրած տվյալները:
Դրանց համաձայն՝ 2014 թվականին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով արտահանվել է 26.871.531 տոննա նավթ, «Բաքու-Սուփսա» (Վրաստան) նավթամուղով՝ 4.232.676 տոննա, «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով՝ 1.018.248 տոննա նավթ: Բացի այդ, 918.508 տոննա նավթ երկաթուղով հասցվել է վրացական նավահանգիստներ:
Նշվում է, որ նախորդ տարի Ադրբեջանը մեկ տոննա նավթը արտահանել է 779.48 դոլարով, ինչը կազմում է մեկ բարելի համար 105.33 դոլար: 2013 թվականին Ադրբեջանը մեկ բարել նավթն արտահանել է միջին հաշվով 110 դոլարով: