Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը ծանր սպառազինությունը հետ քաշելու կոչով դիմել է Ուկրաինայում հակամարտող կողմերին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել փորձել բաց չթողնել ծանր սպառազինությունը հետ քաշելու համար հարմար պահը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում.

«Կողմերին համառորեն կոչ ենք անում օգտվել բացվող իրական հնարավորությունից՝ հակամարտության գոտուց մահաբեր սպառազինությունը դուրս բերելու և խաղաղ բնակչության շրջանում հետագա զոհերի սպառնալիքը վերացնելու համար:

Ներկայումս դա բացարձակ առաջնահերթություն է: Տվյալ քայլի իրագործումը հնարավորություն կտա ամրապնդել վստահությունն ու ստեղծել բարենպաստ պայմաններ՝ մինսկյան պայմանավորվածությունների մյուս դրույթները կատարելու համար»:

ՌԴ ԱԳՆ-ը կարծիք է հայտնել, որ Դոնբասում ծանր սպառազինության հետ քաշմանը կարելի է ձեռնամուխ լինել անմիջապես, եթե դրան պատրաստ է Կիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս