«Գազպրոմը» մտադիր է փակել Բելառուսում իր ներկայացուցչությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հունվարի 29-ին դիտարկելու է Մինսկում ընկերության ներկայացուցչության վերացման հարցը: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում: Սակայն դրանում նշված չէ, թե որն է մինսկյան պայմանավորվածության վերացման հարցը:
Բելառուսում «Գազպրոմի» ներկայացուցչությունը բացվել է 1998 թվականի դեկտեմբերին, Մինսկում: Ներկայացուցչության աշխատանքների նպատակը հանրապետության տարածքում «Գազպրոմի» ու նրա դուստր ընկերությունների շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է: