Բաժիններ՝

2016 թվականին աշխարհի բնակչության 1 տոկոսը կլինի ավելի հարուստ, քան՝ մնացյալ 99 տոկոսը. Oxfam

BBC-ի փոխանցմամբ՝ մինչև 2016 թվականն աշխարհի ամենահարուստ բնակչության 1 տոկոսը կունենա ավելի մեծ կարողություն, քան՝ մոլորակի մնացյալ ողջ 99 տոկոսը: Այս մասին զգուշացրել է բրիտանական Oxfam բարեգործական կազմակերպությունը:

Վերջինս ներկայացրել է իր հետազոտության տվյալները, որոնք ցույց են տալիս, որ վերջին տարիներին ֆինանսական անհավասարակշռության աճը հասել է ապշեցուցիչ մասշտաբների: Տվյալները հրապարակվել են Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացման շեմին:

Oxfam-ի ղեկավար Ուինիի Բյանիման աշխարհի երկրների առաջնորդներին կոչ է արել պայքարել խոշոր կորպորացիաների կողմից հարկեր վճարելուց խուսափելու դեմ, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել նվազագույն աշխատավարձն ու սպառողական զամբյուղը՝ եկամուտների առավել հավասարաչափ բաշխման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031