Բաժիններ՝

Այսօր Բրյուսելում չի քննարկվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը. Մողերինի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի Խորհրդի նիստում քննարկվելու է Ռուսաստանի վրա ազդելու հարցը, սակայն չի քննարկվելու նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը.

«Մեր օրակարգում կլինեն Ռուսաստանի վերաբերյալ քննարկումներ, սակայն ոչ պատժամիջոցների մասին: Դրա համար էլ մի՛ ակնկալեք այդ հարցով որևէ որոշում: Պատժամիջոցների վերանայումը հնարավոր է միայն ԵՄ-ի գագաթաժաղովի մակարդակով՝ ելնելով Դոնբասի դեպքերի զարգացումից:

Մենք խորհելու ենք, թե ինչպես առավել արդյունավետ օգտագործենք մեր ունեցած գործիքները՝ բացառությամբ պատժամիջոցների»: Մողերինին հայտարարել է, որ իրենք բնականաբար քննարկելու են Դոնբասի հակամարտության սրման հարցը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի արևելքում լարվածության ուժեղացումը լավ նորություն չէ: Մողերինիի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս