Պուտինն ուղերձ է հղել Պորոշենկոյին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում կրակի վերսկսումը սպառնալիքի տակ է դնում մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեագրած ուղերձում.
«Ուկրաինայի հարավ-արևելքի վերջին դեպքերը՝ կապված Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հրետակոծության վերսկսման հետ, հարուցում են մեր խորին տագնապն ու փաստացիորեն սպառնալիք տակ են դնում 2014 թվականի սեպտեմբերի 19-ին Մինսկի հուշագրի հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը»:
Պուտինը Պորոշենկոյին կոչ է արել անհապաղ ընդունել համատեղ միջոցներ՝ փոխադարձ հրետակոծությունների դադարեցման համար և հասնել նրան, որ հակամարտող կողմերը հետ քաշեն ավելի քան 100 միլիմետր տրամաչափի հրետանին, ինչպես որ նախատեսված է մինսկյան պայմանավորվածություններով. «Մենք մեր հերթին պատրաստ կլինենք ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել այդ քայլերի իրագործման վերահսկողությունը»: