ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման նոր դեպքերը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը դատապարտել է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման նոր դեպքերը՝ հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով.
«Մահաբեր ելքով բռնությունների այս փուլն ու ռազմական գործողությունների հետագա էսկալացիան չեն կարող շարունակվել: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան ռազմական գործողություններից, ահաբեկումից ու սադրանքներից»:
Դաչիչը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ ջանքեր գործադրել լարվածության ապաէսկալացման համար, պահպանել հրադադարն ու ակտիվորեն համագործակցել ԵԱՀԿ-ի հետ՝ մինսկյան համաձայնագրերի իրագործմանը հասնելու համար: