«Եկեք աղոթենք Սերյոժայի համար». Առողջապահության նախարարությունը հրապարակել է սպանությունից փրկված Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Poqrik-Seryoja.jpg)
ՀՀ առողջապահության նախարարությունը Instagram-ի իր էջում տեղադրել է Գյումրիում սպանությունից փրկված Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը: «Եկեք աղոթենք Սերյոժայի համար»,- գրել է նախարարությունը: Այժմ 6 ամսական երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել էր, որ Սերյոժա Ավետիսյանն այսր վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: