Իրանում խմելու ջուրն արժե ավելի թանկ, քան՝ նավթը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանում խմելու ջուրն այժմ արժե ավելի թանկ, քան՝ նավթը: Դա հնարավոր է դարձել նավթի համաշխարհային շուկաներում գրանցված կտրուկ գնանկման շնորհիվ: Այժմ Իրանում մեկ լիտր շիշ խմելու ջուրը վաճառվում է 0.29 դոլարով, իսկ մեկ լիտր նավթի գինը կազմում է 0.27 դոլար:
Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Վերջինս ընդգծել է, որ մեկ բարել նավթի գինը նվազել է մինչև 45 դոլարի, ինչն ամենացածր գինն է վերջին 6 տարում: 2014 թվականի հունիսին մեկ բարել նավթ գինը կազմում էր 115 դոլար: