Բաժիններ՝

Եվրոպաբնակ հրեաները ԵՄ-ի երկրներից խնդրել են զենք կրելու թույլտվություն

The Washington Free Beacon առցանց պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ի հրեական խոշորագույն ֆեդերացիան եվրոպացի օրենսդիրներին կոչ է արել հրեաներին թույլատրել զենք կրել՝ ինքնապաշտպանության համար: Համապատասխան բովանդակությամբ նամակն ուղարկվել է ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարներին:

Փաստաթուղթը ստորագրել է Եվրոպական հրեական ասոցիացիայի (EJA) ղեկավար, ռաբբի Մենահեմ Մարգոլինը: Դրանում նշված է. «Փարիզի դեպքերը, ինչպես նաև վերջին տարիներին Եվրոպայի հրեական համայնքին բազմաթիվ սպառնալիքներ հասցեագրելն ի հայտ են բերել խոսքից գործի անցնելու անհրաժեշտություն»:

Մարգոլինի խոսքերով՝ ներկայումս Եվրոպայում նկատվում է հակասեմականության, ռասիզմի ու անհանդուրժողականության կտրուկ աճ, շատ հրեաներ չեն այցելում սինագոգեր, քանի որ վախենում են հարձակման ենթարկվելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս