Մերկելն ու Օբաման քննարկել են Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/1407651363-2645-merkel-obama-merkel-reuters.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է Ուկրաինային ֆինանսական օգնության հերթական փաթեթի տրամադրման հարցը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան կայքը:
Մերկելն ու Օբաման դրականորեն են գնահատել Ուկրաինայում բարեփոխումների մեկնարկը, ինչպես նաև տվյալ հարցում Ուկրաինայի կառավարության հավակնությունները: Նրանք հերթական անգամ քննարկել են Ուկրաինայի արևելքում զինյալների գործունեության հարցն ու հրադադարի ռեժիմի մշտական խախտումները: