Բաժիններ՝

Նախնական տվյալներով հանցագործն Ավետիսյանների ընտանիքի հետ որևէ կապ չի ունեցել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անցնող գիշեր ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում հայտնաբերված եւ ձերբակալված զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ դաժան սպանությունն ինքն է կատարել:

Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն, Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:

Հունան Պողոսյանից կայքը  հետաքրքրվել է, թե ինչպե՞ս ստացվեց, որ 1-օրյա որոնողական աշխատանքներից հետո հանկարծ հանցագործը հայտնաբերվեց ռուս սահմանապահների կողմից, այն պարագայում, երբ ոստիկանությունն իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Գյումրիում, եւ եղան խոստումներ, թե փախուստի մեջ գտնվող զինվորականը կարճ ժամանակում կհայտնաբերվի:

Ըստ փոխոստիկանապետի, կատարվել են օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները եւ որոշակի մանրամասների ոստիկանությունն այնուամենայնիվ տիրապետել է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս