Բաժիններ՝

Որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել օրվա ընթացքում

steptohelath.ru կայքը գրում է, որ վաղուց մարդկանց հետաքրքրում է, թե որքան ջուր է անհրաժեշտ խմել մեկ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում 8 բաժակ ջուր խմելը նորմա է համարվում, սակայն որոշ հետազոտողներ նշում են, որ ջրի այդ քանակն ընդունելը բավարար չէ: Ջուրը մեր օրգանիզմի կարևոր կոմպոնենտներից է:

Ըստ կայքի՝ պարզելու համար՝ արդյոք ձեր ընդունած ջրի քանակը բավարարո՞ւմ է ձեր օրգանիզմին, թե՞ ոչ, կօգնեն ծարավի բացակայությունը, ինչպես նաև՝ մեզի բաց գույնը:
1. Եթե զբաղվում եք ֆիզիկական վարժություններով, ապա օրգանիզմը պետք է ջրով ապահովել մինչև դա, դրա ընթացքում և դրանից հետո: Այդ պատճառով բժիշկները սպորտսմեններին խորհուրդ են տալիս օրվա ընթացքում նորմայից 3 բաժակ ավելի ջուր խմել:

2. Խոնավ կամ շոգ տարածքներում ապրող մարդիկ ավելի շատ են քրտնում, քան սառը և չոր եղանակային պայմաններում ապրողները: Եթե ձմռանն օգտագործում եք տաքացնող միջոցներ, ձեր օրգանիզմն ավելի շատ ջուր է կորցնում, ինչը նշանակում է, որ ավելի շատ ջուր պետք է օգտագործել:

3. 2500 մետրից բարձր պայմաններում ապրող մարդկանց ավելի շատ ջուր է անհրաժեշտ:
4. Եթե դուք տառապում եք դիարեայով, սրտխառնոց ունեք, ապա ձեզ ավելի շատ ջուր է անհրաժեշտ:

5. Հղիության և կերակրելու ընթացքում, ըստ որոշ բժիշկների, կանանց անհրաժեշտ է 13 բաժակ ջուր օգտագործել:

Թարգմանությունը՝ 168.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս