Կոնչիտա Վուրսթը ցանկանում է մեկ շաբաթ անցկացնել Պուտինի հետ
«Եվրատեսիլ-2014» երաժշտական մրցույթի հաղթող հայտնի ավստրիացի Կոնչիտա Վուրսթը (Թոմ Նոյվիրթ) ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է ավստրիական Kurier պարբերականին տված հարցազրույցում:
«Պուտինի հետ հանդիպումից ես չէի հրաժարվի: Այնուամենայնիվ, ես կցանկանայի մեկ շաբաթ անցկացնել Պուտինի հետ, որպեսզի ինձ համար հեշտ լիներ նրան հասկանալը»,- ասել է Վուրսթը:
Նա նաև հավելել է, որ կցանկանար ելույթ ունենալ Ռուսաստանում:
«Ռուսաստանում ես բազմաթիվ երկրպագուներ ունեմ: Դա անհավանական գեղեցիկ երկիր է»,- նշել է Կոնչիտան:
Աղբյուրը՝ 1in.am-ի: