Ռուսաստանն իր գործողություններով պարբերաբար խախտում է միջազգային նորմերը. Բերուչաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունն իր գործողություններով պարբերաբար խախտում է միջազգային նորմերն ու սպառնալիք է ստեղծում Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար.

«Պուտինյան Ռուսաստանն այն պետությունն է, որը դժբախտաբար պարբերաբար խախտում է միջազգային նորմերն ու չափորոշիչները: Այսօր նա մեծ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար: Նա այն երկիրն է, որն այսօր հանդիսանում է ոչ միայն մեր հայրենիքի 20 տոկոսի զավթիչը, այլև նպատակամղված ձևով քայլերև է ձեռնարկում բռնազավթման ուղղությամբ»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հարավային Օսիան կարող է ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում:

Տեսանյութեր

Լրահոս