Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակն ընլայնվում է
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, այսօր կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը: