«Նախաքննությունն իրականացվել է միակողմանի՝ Գոռ Առաքելյանին հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրելու միակ նպատակով». Վերնիսաժի կրակոցների գործով բացարկ դատախազին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այօր շարունակվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարանում դատավորը նախ ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Ամբաստանյալ Գոռ Առաքելյանն ասաց, որ իր խնամքին են երկու անչափահաս երեխաները, նախկինում դատապարտված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, գիտությունների ակադեմիայում հայցորդ է: Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ առողջ չէ, խնամքին են հայրն ու մայրը, միջնակարգ կրթություն ունի, մեկ անգամ դատված եղել է: Ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը ասաց, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, խնամքի տակ են երկու անչափահաս երեխաները, թոշակառու հայրը, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց գործով մեղադրող Հարություն Սարգսյանին: Նա ասաց, որ մեղադրողը ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի, հետևաբար, չի կարող մասնակցել դատաքննությանը:

Պաշտպանն ասաց, որ այս գործի նախաքննությունն իրականացվել է կոպիտ խախտումներով, չի ապահովվել քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունն ու բամզակողմանիությունը. «Փոխարենը նախաքննությունն իրականացվել է միակողմանի՝ Գոռ Առաքելյանին հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրելու միակ նպատակով, և այդ ամենը կատարվել է սույն քրեական գործի նախաքննության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ պարոն Հարություն Սարգսյանի թողտվությամբ»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ հիմնավորված միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականանցնող մարմնին՝ Գոռ Առաքելյանի արարքին ճիշտ քրեաիրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ քննչական գործողություններ կատարելու մասին. պաշտպանի խոսքով՝ դրանք բոլորը առանց լուրջ հիմնավորման մերժվել են, ինքը այդ որոշումները բողոքարկել է դատախազին, ով ևս առանց հիմնավորման մերժել է իր այդ միջնորդությունները:

Փաստաբանը նշեց, որ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու համար, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական հակաբարոյական այլ գործողության հետևանքով առաջացած հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսևորված հակաիրվական, հակաբարոյան պարբերաբար վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող վիճակում: Նա սսաց, որ այս գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Գոռ Առաքելյանի նկատմամբ կնոջ և մանկահասակ երեխայի ներկայութմաբ որոշակի ժամանակ բռնություն է գործադրվել և վիրավորանքներ են հնչեցվել, ինչի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացությունում:

«Ակնհայտ է դառնում, որ նման հանգամանքներից ելնելով՝ քննչիը և դատավարական ղեկավարում իրականացրած դատախազ Հարություն Սարգսյանը արդեն իսկ պարտավոր էին քննարկել այն հարցը, թե արդյոք մեղսագրվող արարքը Գոռ Առաքելյանը չի՞ կատարել հոգեկան խիստ հուզմունքի, այսպես ասած, աֆեկտի վիճակում»: Նրա խոսքով՝ Գոռ Առաքելյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետազոտական մասում նշվել է, որ նրա մոտ ախտորոշվել է իրավիճակով պայմանավորված ժամանակավոր մասնակի հիշողության կորուստ:

Պաշտպանի խոսքով՝ այդ հանգամանքը բացարձակ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ շարունակական սթրեսային վիճակ, իրավիճակով պայմանավորված ժամանակավոր մասնակի հիշողության կորուստը հոգեբանական առումվ ակնհայտորեն վկայում է աֆեկտի մասին:  Երեմ Սարգսյանն ասաց, որ պատկերն առավել ամբողջական կլինի, եթե նշի, որ կատարվածօին ականատես է եղել նաև Գոռ Առաքելյանի երկուամյա դուստրը, ով այդ ողջ ընթացքում, տեսնելով կատարվածը, անընդհատ լացել է և որոշ ժամանակ չի կարողացել խոսել:

Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց նաև, որ եթե քրեական հետապնդման մարմինը գոնե մի փոքր շահագրգռվածություն ունենար կատարելու քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապա վաղուց կայացված կլիներ որոշում՝ Գոռ Առաքելյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու համար, թե արդյոք Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանի առողջությանը ծանր, իսկ Ներսես Մելքոնյանի առողջությանը միջին ծանրության վնաս չի՞ պատճառել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Սակայն նրա խոսքով, օրենքի պահանջների խախտմամբ նախաքննության մարմինը ոչ միայն չի նշանակել փորձաքննություն, այլ մերժել է այն նշանակելու մասին իր միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե կատարված հարցումներով պարզվել է, որ Գոռ Առաքելյանը նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներում հաշվառման մեջ չի գտնվում, դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա:

Պաշտպանը նշեց, որ Գոռ Առաքելյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ ներառվել են միայն այն ապացույցները, որոնք միայն մեղադրական թեքում ունեն:  Նրա խոսքով՝ վկա Վահան Հակոբյանը այնպիսի տվյալներ է հայտնել, րոնոք առաջադրված մեղադրանքում արդարացնում են Գոռ Առաքելյանին կամ մեղմացնում նրա արարքը, սակայն մեղադրական եզրակացության մեջ նրա ցուցմունքն ընդհանրապես նշված չէ: Ըստ փաստաբանի՝ այդ վկան ներառված չէ նաև դատակոչի ցանկում՝ այն դեպքում, երբ դատակոչի ցանկում ներառված են վկաներ, որոնք դեպքին ընդհանրապես ականատես չեն եղել:

«Քննիչը և դատախազը քաջ գիտակցել են, որ եթե քրեական գործում առկա Գոռ Առաքելյանին արդարացնող ապացույցները նույնպես շարադրեին մեղադրական եզրակացությունում, ապա միանգամից ի չիք կդարձվեին մեղադրական եզրակացությունում շարադրված, առանց այն էլ չեղած մեղադրական թեքումով փաստական տվյալները և անհերքելիորեն կվակայեին Գոռ Առաքելյանի անմեղության մասին»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Գործով դատախազը առարկեց միջնորդության դեմ, նա ասաց, որ նախաքննության ընթացքում պաշտպանի միջնորդությունները հիմնավոր ձևով են մերժվել, իսկ քրեական գործի քննության ընթացքում Գոռ Առաքելյանի կողմից արարքը հոգեական խիստ հուզմունքի վիճակում արարքը կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, պաշտպանը դեպքը յուրովի է ներկայացնում և դատահոգեբաան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չի եղել: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս