Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է 1954 թվականին Ղրիմը հանձնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու ՌԴ-ի մտադրությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Ռուսաստանի փորձերը, որոնք ուղղված են 1954 թվականին Ղրիմն Ուկրաինական ԽՍՀ-ին հանձնելու մասին պատմական որոշումը չեղյալ հայտարարելուն:

Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբեյնիսի խոսքերով՝ Ռուսաստանի այդ մտադրությունը հանդիսանում է թերակղզու բռնակցման արդարացում: Պերեբիյնիսը հավելել է, որ եթե անգամ Ռուսաստանում ընդունվի նման որոշում, ապա այն որևէ արժեք չի ներկայացնի իրավական (միջազգային իրավունքի) տեսանկյունից:

Պերեբիյնիսն ընդգծել է, որ որևէ նոր օրենք չեղյալ չի հայտարարի միջազգային բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնց վրա արդեն իսկ առկա է Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը, և որոնք ճանաչում են Ուկրաինային Ղրիմի պատկանելը:

Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է ապօրինի ճանաչել ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը, որն առնչվում է 1954 թվականին Ուկրաինային Ղրիմը հանձնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս