Բաժիններ՝

Իմ պաշտոնանկության օգտին անհրաժեշտ 338-ի փոխարեն քվեարկել է 328 պատգամավոր. Յանուկովիչ

Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ իրեն պաշտոնանկ անելն ապօրինի է. «Այդ որոշումը եղել է բացարձակապես ոչ սահմանադրական:

Դա արվել է առանց ժամանակավոր հատուկ հանձնաժողով ստեղծելու, առանց Գերագույն ու Սահմանադրական դատարանների վճիռների: Սակայն ամենաակնհայտ խախտումն այն էր, որ իմ պաշտոնանկության օգտին քվեարկել է 328 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 338 քվե՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/4-ը:

Պետական հեղաշրջման կազմակերպիչները, ընդունելով այդպիսի որոշում, անցան չափի վերջին սահմանը: Նրանք իրականացրին սահմանադրական կարգի տապալում: Դրա համար էլ ընդդիմությունն ուներ միայն մեկ տարբերակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս