Երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ դատապարտելի է. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլև նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձևավորմանը:
Օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը մեծ զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մենք կոչ ենք անում հարգել երեխայի առողջության պահպանման իրավունքը` նկատի ունենալով, որ նման վարքագիծը, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, կարող է հանգեցնել ծնողական իրավունքներից զրկմանը կամ դրանց սահմանափակմանը:
ՀՀ Առողջապահության նախարարություն