Ավազակային հարձակում «Հայ Փոստի» վրա
Երեւանում ավազակային հարձակում է տեղի ունեցել «Հայ Փոստի» մասնաճյուղերից մեկի վրա: Դեկտեմբերի 23-ին անհայտ անձինք «Հայ Փոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղում գտնվող բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկելու եւ պատուհանը կոտրելու միջոցով ներխուժել են ներս եւ գողացել տեխնիկա եւ գումար:
Նրանց տեխնիկական միջոցների գործադրմամբ հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել գումար:
Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: