Սիրիական հակամարտության ժամանակ տուժել է համաշխարհային մշակութային ժառանգության 290 օբյեկտ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրեթե չորս տարի Սիրիայում շարունակվող զինված բախումների հետևանքով ավերվել կամ վնասվել է ավելի քան 290 օբյեկտ, որոնք մտնում են UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի գիտահետազոտական ու ուսումնական ինստիտուտի զեկույցում: Դրա համաձայն՝ արբանյակային լուսանկարները վկայել են, որ զգալի վնաս է հասցվել մշակութային ժառանգության տասնյակ օբյեկտների՝ այդ թվում նաև Դամասկոսում ու Հալեպում:
Զեկույցում նշված է, որ 24 պատմամշակութային հուշարձան ոչնչացվել է ամբողջությամբ: