Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորները հեռացել են գոհ ու երախտապարտ. պաշտոնական հաստատում. «Արմենպրես»
«Արմենպրես»-ին հաջողվեց պաշտոնական հաստատում ստանալ Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավերի` Երեւանում վայրէջք կատարելու և դրանց ադրբեջանցի ուղևորների` «Զվարթնոց» օդանավակայանում գիշերն անցկացնելու վերաբերյալ:
Օդանավերը Երեւանում են վայրէջք կատարել դեկտեմբերի 21-22-ին` Թբիլիսիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Առաջին անգամ օդանավում եղել է 24 ադրբեջանցի, երկրորդ անգամ՝ 13: «Ապահովել ենք ամեն ինչով՝ սնունդով, նույնիսկ երկրորդ օրը 4 մարդ հրաժարվել է իջնել օդանավից, սակայն հաշվի առնելով, որ գիշերն օդանավը սառչում է, անձնակազմի ու այդ չորս ադրբեջանցու համար ապահովել ենք օդանավի տաքությունը։ Գիշերը՝ ժամը 01:00-ին են եկել, առաջինը առավոտյան 08:00-ին մեկնել է Թբիլիսի, երկրորդը՝ մոտ 06:00-ին։
Նրանք հեռացել են երախտապարտ ու գոհ մեր կողմից անվտանգության ապահովումից` շնորհակալություն հայտնելով, վերջում ձեռքսեղմումով հեռացել են»,-նշել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Ինչ վերաբերում է անձնագրեր վերցնելու հետ կապված արբեջանական լրատվամիջոցների աղմուկին, ապա նման խնդիր չի եղել. նրանք սահման չեն հատել, ուղղակի երբ նորից հետ են բարձրացել ինքնաթիռ, անձագրերը ստուգվել են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: