Բաժիններ՝

ՌԴ Հետաքննչական կոմիտեն կստուգի ուկրաինական Су-25-ի կողմից մալայզիական օդանավը կործանելու մասին տեղեկությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն ստուգելու է Ուկրաինայում մալայզիական Boeing-ի կործանման մասին Комсомольская правда թերթի հրապարակած տեղեկատվությունը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Комсомольская правда-ն գտել է ականատեսի, ով հայտնել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին մալայզիական օդանավը, իբրև թե, կործանել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Су-25 կործանիչը՝ «օդ-օդ» դասի հրթիռով:

Տղամարդը, որի ինքնությունը թերթը չի ներկայացրել, պնդում է, որ աղետի օրը գտնվել է Ավիատորսկ ավանի (Դնեպրոպետրովսկ) օդանավակայանում և անձամբ տեսել է, թե ինչպես է թռիչք գործել ու վերադարձել այդ Су-25 կործանիչը:

Մարկինն ընդգծել է, որ Հետաքննչական կոմիտեին մեծապես հետաքրքրել է Комсомольская правда-ի այս հրապարակումը, քանի որ նա հետաքննում է Ուկրաինայում արգելված միջոցներով ու մեթոդներով պատերազմ վարելու մասին քրեական գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս