Ջրվեժի գյուղապետը ծեծել է փեսային՝ կնոջը ծեծելու համար. «Փաստինֆո»
Վիճաբանության ժամանակ 38-ամյա Կարենը ծեծել է կնոջը, աներն էլ՝ փեսային:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Կարենի աները Ջրվեժի գյուղապետն է: Վերջինիս զայրացրել է դստեր նկատմամբ նման վերաբերմունքը և փեսային «դաս» է տվել. գործի դնելով ձեռքերն ու ոտքերը՝ հարվածներ է հասցրել փեսայի մարմնի տարբեր մասերին` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն: