Բաժիններ՝

Բելառուսում արգելափակել են հիմնական անկախ տեղեկատվական ռեսուրսները

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսում արգելափակել են հիմնական անկախ տեղեկատվական ռեսուրսները: Արդեն երկու օր է, ինչ Բելառուսում անմատչելի են դարձել «Բելառուսական պարտիզանի», «Խարտիա-97»-ի, «Համերաշխության» կայքերը, իսկ դեկտեմբերի 20-ի երեկոյան դա առնչվել է նաև Naviny.by և belapan.com կայքերին:

«Բելապան» տեղեկատվական ընկերության տնօրեն Ալես Լիպայը հայտարարել է, որ հայտնի չէ, թե որն է արգելափակման պատճառը, և որ իրենք չեն ստացել համապատասխան որևէ զգուշացում:

«Բելտելեկոմ»-ում ծագած խնդիրները բացատրում են իրենց սարքավորումների վրա DDoS հարձակմամբ, ինչի հետ կապված էլ հնարավոր է՝ բարդացել է տեղեկատվական մի շարք ռեսուրսներից օգտվելը:

Բացի այդ, Բելառուսի իշխանություններն արգելափակել են 13 ինտերնետային-խանութների (www.deal.by, www.migom.by, www.kufar.by) աշխատանքը, որոնց մասնավորապես մեղադրում են ապրանքների գները դոլարով նշելու մեջ: Դեկտեմբերի 19-ին դոլարի ու եվրոյի հանդեպ բելառուսական ռուբլու փոխարժեքն աաճել է գրեթե 1/3-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս