7 սովորություն, որոնք նպաստում են աղքատությանը

cluber.com-ը ներկայացրել է այն սովորույթները, որոնցից պետք է խուսափել, քանի որ դրանք նպաստում են աղքատությանը:

1. Աղքատության սովորությունները սկսվում են իր իսկ նկատմամբ մարդու խղճահարությունից: Ոչ այնքան լավ կազմվածքը, եկամուտները, կրթությունը, բնակարանը և ընդհանրապես շրջապատում ամեն ինչ կարող է սեփական անձի նկատմամբ խղճահարության պատճառ դառնալ: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր սովորում են միշտ խղճալ իրենց, շատ արագ կորցնում են ցավակցությունն այլ մարդկանց կողմից:

2. Եթե խանութում դուք առաջինը զեղչերի բաժինն եք փնտրում, եթե մտածում եք, որ ձեր աշխատակիցներին ավելի շատ են վճարում այն դեպքում, երբ նրանք ամենաքիչն են աշխատում, եթե երբեք որևէ մեկին պարտք չեք տալիս, թեյավճար չեք թողնում և կարծում եք, որ ձեր աշխատավարձն ունենալու դեպքում չի կարելի երեխա ունենալ, ապա, ամենայն հավանականությամբ, աղքատության սովորույթը ձեր մեջ կա վաղուց: Վերլուծաբանները նշում են, որ տոտալ տնտեսման ձգտումը խելամիտ տնտեսման արդյունք չէ, այլ ցույց է տալիս այն, որ անձը չի կարողանում բալանս գտնել եկամուտների և ծախսերի միջև:

3. Միայն աղքատության հակված մարդիկ են կարծում, թե երջանիկ կարելի է լինել միայն  այն դեպքում, երբ ստանաս բազմաթիվ զրոներ պարունակող աշխատավարձ:

4. Եթե միայն այն մտքից, որ դուք կարող եք կրճատման զոհ դառնալ, ձեր զարկերակը սկսում է ավելի արագ աշխատել, դա կարող է աղքատության ներքին տրամադրվածության մասին վկայել:

5. Վատ սովորույթ է նաև ավելի շատ գումար ծախսելը, քան դուք ստանում եք:

6. Չսիրած աշխատանքով զբաղվող անձինք ևս, ըստ հոգեբանների, պատրաստ են անհաջողությունների և աղքատության: Հաջողության կարելի է հասնել միայն այն բնագավառում, որը դուք սիրում եք:

7. Անհաջողակներ են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր հեռանում են իրենց ընտանիքից և հարազատներից:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս