Բաժիններ՝

Թուրք-հունական սահմանին գազային հանգույցի ստեղծումը կախված է եվրոպացիներից. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր լրագրողների հետ զրուցյում հայտարարել է, որ թուրք-հունական սահմանին եվրոպական գազային հանգույցի ստեղծումը կախված է եվրոպացի գործընկերներից.

«Դա կախված չէ մեզանից, դա զգալիորեն կախված է մեր եվրոպական գործընկերներից: Եթե նրանք ցանկանում են ունենալ Ռուսաստանից էներգոռեսուրսների հստակ, երաշխավորված, բացարձակապես ընդունելի, առանց տարանցիկ ռիսկերի մատակարարումներ, որոնց կարիքը նրանք ծայրահեղ ձևով ունեն, ապա հիանալի է:

Մենք այդ դեպքում կաշխատենք, կարող ենք Հունաստանի միջոցով դուրս գալ նաև Մակեդոնիա, իսկ դրանից հետո Սերբիա և վերստին հայտնվենք ավստրիական Բաումգարտենում: Եթե չցանկանան, ապա չենք անի: Ռուսաստանից ավելի էժան ու հուսալի մատակարարումներ մոտակա պատմական հեռանկարում նրանք չեն տեսնի»:

Խոսելով Չինաստանի հետ գազային պայմանագրի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դա վնասաբեր գործարք չէ Ռուսաստանի համար: Պուտինի խոսքերով՝ առանց դրա հնարավոր չէ լուծել Հեռավոր Արևելքի ու Սիբիրի գազաֆիկացման հարցերը: Պուտինը համոզված է, որ դա բացարձակապես շահավետ գործարք է Ռուսաստանի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս