Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել քաղաքական միջոցներով. Պուտին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել քաղաքական միջոցներով.
«Մենք կարծում ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի հնարավորինս արագ, և որ այն պետք է լուծվի քաղաքական միջոցներով և ոչ թե ճնշման օգնությամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի ճնշում է դա՝ տնտեսական շրջափակում, թե զինված ուժերի կիրառում»:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել Ուկրաինայի հարավ-արևելքին օգնելը: Պուտինը դեկտեմբերի 17-ին Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև ռազմագերիների փոխանակման չեղարկման համար մեղադրել է Կիևին: Նա ընդգծել է, որ ռազմագերիների փոխանակման հարցում չպետք է լինեն նախապայմաններ: