Պուտինն Ուկրաինայի հարցը քննարկել է Մերկելի, Օլանդի ու Պորոշենկոյի հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հարցը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցների ժամանակ կողմերն ընդգծել են Դոնբասում կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը:
Ընդգծվել է շփման խմբի նիստ շուտափույթ գումարելու կարևորությունը՝ կյանքի կոչելու համար Մինսկյան պայմանավորվածություններն ու երկխոսություն հաստատելու համար Կիևի ու հարավ-արևելքի միջև: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հեռախոսազրույցները «նորմանդական ձևաչափով»: