Քոնտուր Գլոբալը կստանձնի Որոտանի կասկադի կառավարումը
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/vorotan111.jpg)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Որոտանի կասկադի համալիրն անցած տարի ձեռք բերած ամերիկյան Քոնտուր Գլոբալ ընկերությունը կստանձնի ընկերության կառավարումը:
Ըստ նրա՝ գործարքը կատարվել է, ընթացքի մեջ է, նոր սեփականատերը զբաղվելու է այդ ընկերության շահագործմամբ. «Հիմա պայմանագրային հարաբերություններն են կարգավորվում: Վերջնական չի ստանձնել, հիմնական հարցերը, որոնցով պայմանավորված էին ձգձգումները, իրենց պատասխանները ստացել են, կարգավորված են»: